Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոռու մարզում բռնկված հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի միջոցով. այրվել է մոտ 10 հազար քմ տարածք

10:15, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Լոռու մարզում բռնկված հրդեհը մարվել է հրշեջ-գնացքի միջոցով. այրվել է մոտ 10 հազար քմ տարածք

Օգոստոսի 15-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի
     անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն
     անհնար էր: Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և
     առաջխաղացումը բացառելու նպատակով:
     Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը: Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք:
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:
     Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

3111 | 0
Facebook