Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Արոնյանը 6 տուրից հետո բաժանում է 2-5-րդ տեղերը

09:26, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Լևոն Արոնյանը 6 տուրից հետո բաժանում է 2-5-րդ տեղերը

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրից հետո Լևոն Արոնյանը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 7-ական միավորով:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 8 միավորով: Երկրորդ օրը Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ, պարտվեց Լե Կուանգ Լիեմին և հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Արոնյանը ոչ ոքի խաղաց 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում հաղթել էր Դավիդ Նավարային, երկրորդ տուրում պարտվել Յան Նեպոմնյաշչիին, իսկ երրորդում հաղթել Վիշվանաթան Անանդին:

Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերը տեղի կունենան այսօր՝ օգոստոսի 16-ին: 5-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Լե Քուանգ Լյեմի հետ:

3640 | 0
Facebook