Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջումն առայժմ անհնար է. ԱԻՆ-ը՝ Լոռու մարզում բռնկված հրդեհի մասին

23:50, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջումն առայժմ անհնար է. ԱԻՆ-ը՝ Լոռու մարզում բռնկված հրդեհի մասին

Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասում՝ անտառում:
     Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն առայժմ անհնար է:
     Տեղում երկու տեղամասով իրականացվում է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:
     Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:
     Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացքը:

4179 | 1
Facebook