Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղազախստանի ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է համարում «Ռուսաստանը լիճ է «նվիրել» Ղազախստանին» հրապարակումները. լրացված

19:55, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Ղազախստանի ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է համարում «Ռուսաստանը լիճ է «նվիրել» Ղազախստանին» հրապարակումները. լրացված

ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի Սլադկոյե ոչ մեծ լիճը, սահմանի գծանշման աշխատանքների արդյունքում, ամբողջությամբ հայտնվել է Ղազախստանի տարածքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ սահմանային ստորաբաժանման ներկայացուցչին:
     Նա նշել է, որ Ղազախստանի հետ սահմանային ճշգրտման աշխատանքներն սկսվել էին 2005-ին ու այդ հատվածում դրանք առաջին անգամ են իրականացվել: Տեղի բնակիչները հանգիստ են ընդունել տարածքը Ղազախստանին զիջելու լուրը:
     Ավելի ուշ, արձագանքելով մամուլի հրապարակումներին, Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, թե կոռեկտ չէ այն նվեր անվանել, քանի որ լճի մի մասն ի սկզբանե եղել է Ղազախստանի տարածքում, մյուս մասը՝ Ռուսաստանի:

Սլադկոյե լիճը
Սլադկոյե լիճը
6732 | 0
Facebook