Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը հետաձգել է Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու որոշումը

17:40, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Կիմ Չեն Ինը հետաձգել է Գուամի ուղղությամբ հրթիռ արձակելու որոշումը
     Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հետաձգել է Գուամ կղզու ամերիկյան տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման ծրագիրը՝ որոշելով որոշ ժամանակ հետևել ԱՄՆ-ի գործողություններին, փոխանցում է Voice of America-ն:
     Միևնույն ժամանակ, Վաշինգթոնը զգուշացրել է, որ Խաղաղ օվկիանոսում ամերիկյան տարածքի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ կոչնչացվի: Այդ մասին հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը: Փհենյանի կողմից Գուամի ուղղությամբ հրթիռների արձակելու ծրագրերը անցած շաբաթ տարածաշրջանային լարվածության աճի հանգեցրին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն զգուշացրեց, որ Միացյալ Նահանգները կպատասխանեն Հյուսիսային Կորեայի ցանկացած սպառնալիքի:
     Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը զինորականներին կոչ էր արել պատրաստ լինել ցանկացած պահի հարված հասցնելուն:
5869 | 1
Facebook