Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն

19:05, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն

Այսօր՝ ժամը 20:00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կրկին մշակութային միջոցառում կանցկացվի: Ժողովրդական ու աշուղական երգերի` «Սարերի հովին մեռնեմ», «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» և այլ կատարումներով` «Երևան» -ժող. գործիքների նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա մենակատար Գառնիկ Գևորգյանը:
     Նշենք, որ վերջին շրջանում պարբերաբար մշակութային միջոցառումներ են անցկացվում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
     Երեկ բացօթյա կինոսրահի մեծ էկրանին ցուցադրվել է «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:
     Ավելի վաղ ֆիլմ էր ցուցադրվել մուսալեռցիների մասին, հնչել էին հոգևոր երաժշտության կատարումներ և այլն:

3463 | 0
Facebook