MAMUL.am-ի անցկացրած
հարցումը, որին մասնակցել է մոտ 1000 մարդ, ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը՝ 79%-ը, դժգոհ է Երևանում իրականացվող աղբահանության մակարդակից: Հարցվածների 12%-ը չեն ժխտում, որ ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն համարում են, որ դա քիչ է:
«Սանիթեք»-ի աշխատանքից գոհ է միայն 9%-ը: