Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եզակի սպիտակ հյուսիսային եղջերու է նկատվել Շվեդիայի անտառներում (տեսանյութ)

00:15, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Եզակի սպիտակ հյուսիսային եղջերու է նկատվել Շվեդիայի անտառներում (տեսանյութ)

Շվեդիայի Վերմլանդ նահանգում նկատել են եզակի հյուսիսային եղջերու: Այն ամբողջովին ճերմակ է եղել: Սպիտակ հյուսիսային եղջերուները խիստ սակավաթիվ են, ապրում են միայն Վերմլանդի անտառներում՝ Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին: Այժմ նրանց թվաքանակը չի գերազանցում 100-ը: Ու թեև սպիտակ եղջերուները շատ նման են ալբինոսների, սակայն իրականում այդպիսին չեն: Գիտնականները կարծում են, որ նրանց երանգավորումը կապված է եզակի գենետիկ մուտացիայի հետ:

14736 | 2
Facebook