Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արտեմիսին նվիրված զոհասեղան է հայտնաբերվել Ղրիմում

23:00, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Արտեմիսին նվիրված զոհասեղան է հայտնաբերվել Ղրիմում

Ղրիմում հնագետները հայտնաբերել են Կույս աստվածուհուն նվիրված զոհասեղան: Այս աստվածուհուն խոնարհվել են Սպարտայից դուրս եկած հույները և տավրերը, որոնք անտիկ ժամանակներում բնակեցրել են ներկայիս Ղրիմի տարածքը: Զոհասեղանը հայտնաբերվել է Կուլչուկ քաղաքատեղիի պեղումների ժամանակ: Այս աստվածուհուն տավրերն անվանել են Կույս, իսկ հույները՝ Արտեմիս:
     Ըստ ուսումնասիրությունների՝ զոհասեղանը կառուցվել է մոտ 3-րդ դարում: Պահպանվել է միայն ատսվածուհու պատկերի կիսադեմը, թեպեդ դա էլ խիստ վնասված է: Զոհասեղանը նմանատիպ երկրորդ գտածոն է աշխարհում: Առաջինը հայտնաբերվել է Կերկինիտեսում՝ ժամանակակից Եվպատորիայում:

8807 | 0
Facebook