Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Խոսրովի անտառի հրդեհը ջրի երես հանեց ԱԻՆ-ի պաշտոնական նկարչությունը

19:05, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Խոսրովի անտառի հրդեհը ջրի երես հանեց ԱԻՆ-ի պաշտոնական նկարչությունը
     Այս օրերին ԱԻՆ աշխատանքը դարձել է ամենաքննադատվողներից մեկն, ինչի արդյունքում այս կառույցի աշխատանքի վերաբերյալ տարբեր մանրամասներ են ի հայտ գալիս: Խոսակցություններ են շրջանառվում, թե այս կառույցն այնքան էլ իդեալական չի եղել, ինչպես հանրության շրջանում է տարածված: Ասում են, թե երբ խոշոր հրդեհ կամ այլ արտակարգ միջադեպ է տեղի ունենում, ԱԻՆ-ն իր կայքում հայտարարում է, թե դեպքի վայր է մեկնել 2, 3 կամ ավելի մարտական հաշվարկ: Այդպես էլ նրանք ներկայացնում են իրենց հաշվետվություններում ու համապատասխան գումար ստանում պետբյուջեից: Սակայն իրականում նրանք ուղարկում են շատ ավելի քիչ թվով մարտական հաշվարկներ, քան իրականում ներկայացնում են թղթաբանության մեջ ու պաշտոնական տվյալներում՝ արդյունքում հավելյալ գումարներ ստանալով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26231 | 10
Facebook