Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ելք»-ի առաջարկած նախագծի ընդունման դեպքում դեղերը կէժանանան

15:05, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
«Ելք»-ի առաջարկած նախագծի ընդունման դեպքում դեղերը կէժանանան

Աժ «Ելք» խմբակցության պատգամավորներով այսօր շրջանառության մեջ դրեցինք երկու նախագիծ։
     Դրանցից մեկով առաջարկում ենք դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։
     Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչև ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։
     Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին։

5383 | 3
Facebook