Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիլ Գեյթսը 2000 թվականից ի վեր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել

14:40, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Բիլ Գեյթսը 2000 թվականից ի վեր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը 2000 թվականից ի վեր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել, փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով արժեթղթերի հարցով Դաշնային հանձնաժողովի տվյալներին: Նվիրատվության չափը կազմել է 4,6 միլիարդ դոլար: Նվիրատվությունը կատարվել է դեռևս հունիսի 6-ին: Թե ով է ստացել նման առատաձեռն նվերը, չի հաղորդվում: Գործակալության տեղեկություններով՝ իր նվիրատվությունների հիմնական ծավալը միլիարդատերը կատարում է բարեգործական հիմնադրամում, որն ստեղծել է իր կնոջ՝ Մելինդայի հետ համատեղ ջանքերի շնորհիվ:
     Ընդհանուր առմամբ՝ Գեյթս ամուսինները 1994թ-ից ի վեր նվիրաբերել են մոտ 35 միլիարդ դոլար:

9794 | 0
Facebook