Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սենթ Լուիս. Արոնյանն առաջատար քառյակում է, Կասպարովն իր բոլոր հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով

13:15, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Սենթ Լուիս. Արոնյանն առաջատար քառյակում է, Կասպարովն իր բոլոր հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով

Երեկ Սենթ Լուիսում մեկնարկեցին արագ և կայծակնային շախմատի մրցաշարերը, որոնց մասնակցում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը:
     Արագ շախմատի մրցաշարը խաղարկվելու է մեկ շրջանով, իսկ կայծակնայինը՝ երկու: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար 0 միավոր: Կայծականային շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ-ոքիի համար՝ 0.5, իսկ պարտության համար 0 միավոր
     Երեկ տեղի ունեցան արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը 2 հաղթանակ տոնեց և մեկ պարտություն կրեց: Գարրի Կասպարովն իր բոլոր հանդիպումներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 3 տուրից հետո Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Լե Քուան Լիեմը և Յան Նեպոմնյաշչին 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Գարրի Կասպարովն առաջատարներին զիջում է մեկ միավորով:
     Օգոստոսի 15-ին կանցկացվի ևս երեք տուր:

3644 | 0
Facebook