Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում հայ և ադրբեջանցի են ձերբակալվել ավազակային հարձակումների համար

12:25, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Մոսկվայում հայ և ադրբեջանցի են ձերբակալվել ավազակային հարձակումների համար

Մոսկվայում ղազախստանցի վարորդների վրա ավազակային հարձակման մեղադրանքով հայ և ադրբեջանցի են ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ապրիլին Մոսկվայի ոստիկանություն է դիմել Ղազախստանի 43-ամյա բնակիչն, ով բեռնատարի վարորդ է: Տղամարդը պատմել է, որ 4 անհայտ անձինք մոտեցել են Volvo մակնիշի ավտոմեքենային, որտեղ նա գտնվել է իր ընկերոջ հետ, և, զենքով սպառնալով, նրանցից 74 հազար ռուբլի և 29 հազար տենգե են գողացել, որից հետո թաքնվել են:
     «Ոստիկանության աշխատակիցները երկու կասկածյալի են ձերբակալել՝ 57-ամյա ադրբեջանցուն և 28-ամյա հային: Վերջիններս հետախուզվում են թմրանյութերի անօրինական շրջանառության համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

5957 | 0
Facebook