Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնի է դարձել, թե ինչ վնասվածքներ է ստացել Թոմ Քրուզը «Առաքելությունը կատարված չէ 6» ֆիլմի նկարահանումների ժամանակ

02:05, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Հայտնի է դարձել, թե ինչ վնասվածքներ է ստացել Թոմ Քրուզը «Առաքելությունը կատարված չէ 6» ֆիլմի նկարահանումների ժամանակ

The Sun լրատվականին հայտնի է դարձել, թե ինչ վնասվածքներ է ստացել դերասան Թոմ Քրուզը «Առաքելությունը կատարված չէ 6» ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած տրավմայից: Բժշկական հետազոտությունը պարզել է, որ հայտնի դերասանը կոտրել է ոտնաթաթի 2 ոսկրերը:
     Վերականգնման գործընթացը կտևի մի քանի ամիս, ուստի Paramount Pictures ստուդիան ստիպված կլինի ոչ միայն ժամանակավորապես դադարեցնել նկարահանումներն, այլև հետաձգել ֆիլմի վարձութային գրաֆիկը: Հիշեցնենք, որ դրա առաջին ցուցադրությունը նախատեսված էր 2018-ի հուլիսի 26-ին: Ամենայն հավանականությամբ՝ պրեմիերան կհետաձգվի առնվազն կես տարով:

Թոմ Քրուզը հոլիվուդում հայտնի է նրանով, որ փորձում է անձամբ մարմնավորել վտանգավոր հնարքները՝ հրաժարվելով կրկնորդողի ծառայություններից: Այսպես, «Առաքելությունն կատարված չէ 4»-ի նկարահանումների ժամանակ նա վազել է աշխարհի ամենաբարձր շինության պատի վրայով, 5-րդում մասնակցել է ստորջրյա նկարահանումներին՝ շունչը պահելով 6 րոպե: 6-րդում նա պետք է Լոնդոնի կենտրոնի մի շենքից մյուսը թռչեր: Սակայն, ճիշտ չի հաշվարկել թռիչքի ուղեգիծն ու բախվել է շենքի պատին՝ ստանալով լուրջ կոտրվածքներ:

Հայտնի է դարձել, թե ինչ վնասվածքներ է ստացել Թոմ Քրուզը «Առաքելությունը կատարված չէ 6» ֆիլմի նկարահանումների ժամանակ
57807 | 0
Facebook