Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թիվ 162 դպրոցի տնօրենի թեկնածուն ներկայացված է որպես տնօրեն. «Հրապարակ»

10:10, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Թիվ 162 դպրոցի տնօրենի թեկնածուն ներկայացված է որպես տնօրեն. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է. «Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցում այսօր նոր տնօրեն կընտրեն: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը տեղի կունենա ժամը 13:00-ին, միակ հավակնորդը դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանն է:
     Հիշեցնենք, որ այս դպրոցի նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ երկու ամիս առաջ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Լիլիա Պողոսյանը, ի դեպ, Ստեփանյանի մտերիմներից է, ունի 24 տարվա մանկավարժական ստաժ, հավաստագիր, շուրջ 18 տարի աշխատել է որպես փոխտնօրեն: Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այլ հայտեր էլ ներկայացվեին, դպրոցի խորհուրդը նրան էր ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում: Նկատենք, որ թեև մրցույթն այսօր պետք է տեղի ունենա, սակայն «Դպրոց-կենտրոնների միավորում իրավաբանական անձանց միության» կայքում Լիլիա Պողոսյանը ներկայացված է ոչ թե որպես տնօրենի պաշտոնակատար, այլ տնօրեն»:
     Մանրամասները՝ թերթի համարում:
8788 | 0
Facebook