Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանը դաշնակիցներ է փնտրում ընդդիմության շարքերում

17:35, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանը դաշնակիցներ է փնտրում ընդդիմության շարքերում
     ՀՀԿ-ականները տարբեր զրույցներում համոզմունք են հայտնում, որ ժողովուրդը չի ընդվզի, եթե Սերժ Սարգսյանը 2018-ին շարունակի պաշտոնավարել որպես վարչապետ: Ասում են՝ հանրապետականների համոզմունքը պայմանավորված է նախևառաջ նրանով, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ ոչ միայն չեն փորձում հակազդել, այլ հարմարվողական վարքագիծ են դրսևորում ու կարծիք հայտնելիս էլ նշում, թե «եթե պիտի ՀՀԿ-ն մնա, ավելի լավ է հենց Սարգսյանն էլ շարունակի, քան ուրիշ մեկը, որն ավելի վտանգավոր կլինի... »: Ըստ լուրերի՝ հասկանալով ինչպես այս, այնպես էլ այն հանգամանքը, որ ուժային կառույցները գործող նախագահի ձեռքում են, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր հերթին է սկսել հանդիպումներ կազմակերպել ընդդիմադիր ուժերի հետ: Նա այդ հանդիպումների միջոցով փորձում է հասկանալ՝ ինչպիսի աջակցություն կարող է ակնկալել ընդդիմությունից՝ Սերժ Սարգսյանի հետ դիմակայության ժամանակ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22470 | 4
Facebook