Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Վայոց ձորում բռնկված հրդեհից այրվել են հացենիներ, թխկիներ, գիհու արժեքավոր նոսրուտներ. վերջինները չվերականգնվող են

15:45, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Վայոց ձորում բռնկված հրդեհից այրվել են հացենիներ, թխկիներ, գիհու արժեքավոր նոսրուտներ. վերջինները չվերականգնվող են

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել, սակայն նոր օջախների բռնկման վտանգը չեզոքացվել է։
     Հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Այս մասին հայտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:
     Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։

2167 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 17:36, 14.08.2017
amen inch pchacnum, avirum, qandum, ayrum u cheq sarqum.. miayn arandznatner eq sarqum u joxovrdin talanum..