Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարզվել է, թե ինչն է դարձել հնդկական հիվանդանոցում 5 օրում 60 երեխայի մահվան պատճառ

15:15, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Պարզվել է, թե ինչն է դարձել հնդկական հիվանդանոցում 5 օրում 60 երեխայի մահվան պատճառ

Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի հիվանդանոցներից մեկում մի քանի օրում 60 երեխայի մահը մեծ աղմուկ էր բարձրացրել համաշխարհային լրատվամիջոցներում: Այսօր BBC-ն հայտնում է, որ երեխաների զանգվածային մահացության պատճառը դարձել է օդի անջատումը՝ վարձերը չվճարելու համար: Պարզվել է, որ անջատվել է այն թթվածինը, որը կիրառվել է փոքրիկների թոքերի արհեստական շնչառությունն ապահովելու համար:

Երբ դա տեղի է ունեցել, բուժհաստատությունում խուճապ է սկսվել: Ծնողներն ու աշխատակիցները փորձել են ձեռքով ապահովել արհեստական շնչառություն, սակայն դա չի օգնել, երեխաներին փրկել չի հաջողվել:
     Նահանգի իշխանությունները հաստատել են, որ, իսկապես, իրենք են անջատել օդի մատակարարումը, սակայն հրաժարվել են խոստովանել, որ դա է դարձել երեխաների մահվան պատճառ: Ըստ իշխանությունների՝ երեխաները մահացել են «բնական պատճառներից»:

9091 | 0
Facebook