Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես ընտրել ճիշտ տոնային քսուկ. մանրամասնում է մասնագետը

13:30, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
Ինչպես ընտրել ճիշտ տոնային քսուկ. մանրամասնում է մասնագետը

Շատ հաճախ կարելի է լսել, թե տոնային քսուկը փչացնում է մաշկը, խցանում ծակոտիներն, ուստի չի կարելի այն օգտագործել ամեն օր։
     Բժիշկ-կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանի համոզմամբ` այս կարծիքը կարելի է հնացած համարել։ Նրա խոսքով` ժամանակակից տոնային քսուկները ոչ միայն չեն փչացնում մաշկն, այլև կարող են բարենպաստ ազդեցություն թողնել։ «Դրան նպաստում են տարբեր հավելումներն, ինչպիսիք են խոնավացնող բաղադրատարրերը, մանրէասպան միջոցները, վիտամիններն, արևապաշտպան ֆիլտրերը, բուսական մզվածքները, որոնք պաշտպանում ու հարթեցնում են մաշկն»,- ասում է մասնագետը:
     «Տոնային քսուկի ընտրությունն ուղղակիորեն պայմանավորված է մաշկի տեսակով։ Եթե ձեր մաշկը չոր է, ընտրեք այնպիսի տոնային քսուկ, որը խոնավեցնող բաղադրատարրեր է պարունակում և ճարպ: Յուղոտ մաշկը մշտապես փայլում է, իսկ մաշկային ճարպի ավելցուկը բարդացնում է յուրաքանչյուր կոսմետիկական միջոցի օգտագործումը։ Գոյություն ունեն նաև յուղոտ մաշկի համար նախատեսված քսուկներ, որոնք ճարպեր չեն պարունակում, իսկ դրա մեջ եղած հավելումների մասնիկները կլանում են մաշկի ավելորդ ճարպը։ Նման քսուկներն ավելի խիտ են, այնքան էլ բարակ չեն նստում, ինչպես չոր մաշկի համար նախատեսվածները։ Փոխարենը` յուղոտ մաշկը մի քիչ չորանում է տոնային քսուկով, իսկ տհաճ փայլը՝ վերանում»։
     Կոսմետոլոգի խոսքով` անհրաժեշտ է նաև հիշել, որ մինչև տոնային քսուկ քսելն, անպայման նախապես պետք է քսել հատուկ քսուկ որպես առաջին շերտ` շպարի տակից:

7819 | 0
Facebook