Րոպեներ առաջ ավարտվեց Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Սուոնսի» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը հաղթեց մրցակցին՝ 4։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային 2 փոխանցման հեղինակ։