Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սիչուանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի

16:05, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Սիչուանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի
     Օգոստոսի 8-ին Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 493 մարդ: Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները, գրում է РИА Новости-ն:
     Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին:
     Ինչպես հայտնել է Սիչուան նահանգի ղեկավարությունը, պարզվել է 21 մարդու ինքնությունը, ևս չորսի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:
     Փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները, որին մասնակցում են զինվորականներ և հրշեջներ: Ձեռնարկվում են աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ակտիվ գործողություններ:
     Հիշեցնենք` օգոստոսի 8-ին ժամը 21:19-ին 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցզյուչժայգոու բնակավայրում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ, իսկ դրան հետևել է ավելի քան 1,7 հազար հետցնցում:
1719 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am