Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի չորս հրամանատարների ոչնչացման մասին

15:35, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի չորս հրամանատարների ոչնչացման մասին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ օդային հարվածների արդյունքում Աֆղանստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբի չորս բարձրաստիճան անդամ է ոչնչացել. հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Քաբուլում ամերիկյան հրամանատարության հայտարարությանը:

Ըստ հրամանատարության տվյալների՝ Աֆղանստանի Քունար մարզում օպերացիայի արդյունքում վերացվել է «ԻՊ-Խորասան» խմբից ինքնահռչակ նահանգապետ էմիր Աբդուլ Ռահմանը:

«Աբդուլ Ռահմանի վերացումը «ԻՊ Խորասան» կազմակերպության ղեկավարության համար ևս մեկ մեծ հարված կլինի»,- հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքոլսոնը: Նրա խոսքով՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակը կլինի այս տարի:

4874 | 0
Facebook