Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Շոյգուն Դեյր Զորի ազատագրումն անվանել է ԴԱԻՇ-ին հաղթելու առանցքային կետերից մեկը

14:35, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Շոյգուն Դեյր Զորի ազատագրումն անվանել է ԴԱԻՇ-ին հաղթելու առանցքային կետերից մեկը
     «Դեյր-Զորը Սիրիայում այն առանցքային կետերից մեկն է, որի ազատագրումը մեծամասամբ կխոսի ԴԱԻՇ-ին պարտության մատնելու հաջողությունների մասին»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Ռուսաստան-24» հեռուստաալիքի եթերում:
     «Այսօր կարող ենք խոսել այն մասին, որ բոլորը նպատակամղված են պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ: Այսօր կան որոշ առանցքային կետեր, որոնցից մեկը Դեյր-Զորն է, ես կասեի` առաջին հերթին Դեյր-Զորը: Այնտեղ ընթացող դիմադրությունը տևում է շուրջ մեկ տարի ... Այն Եփրատում այնպիսի հիմնական կետ է, որը թերևս կարող է լինել եթե ոչ հիմնականը, ապա ամբողջականը»,- ասել է Շոյգուն:

Դեյր-Զոր քաղաքը, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում, 2014 թ.-ից փաստացի պաշարման մեջ է: ԴԱԻՇ զինյալները շրջափակման մեջ են պահում ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Ներկա պահին կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Դեյր-Զորի մոտավորապես կեսը:

2590 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay
verjin hay 15:36, 13.08.2017
DRA hamar en jhudnern u azeriner@ gluxner@ kortsrel
Irentsits lav ov giti irents vichak@