Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին. «Էկոլուր»

15:05, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Սևանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին. «Էկոլուր»
     Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել: Օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73մ: Այս մասին հայտնում է «Էկոլուր»-ը:
     Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակը բարձր է ընդամենը 2սմ-ով, 2016թ-ի հուլիսի 11-ին այն կազմել է 1900.71մ: Սևանա լճի մակարդակի անկումը պայմանավորված է ջրբացթողումներով: Արդեն իսկ Սևանա լճից իրականացվում է լրացուցիչ 100 միլիոն խմ-ի ջրառը, որի համար ՀՀ կառավարության առաջարկով ՀՀ Ազգային ժողովը հուլիս 6-ին ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 197.946 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանից դեռ ընդունված օրենքի համաձայն 72.795 միլիոն խմ ջուր էլ պետք է բաց թողնվի:
3176 | 2
Facebook