Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Համացանց

«Արցախյան գոյամարտի տարիներին ռուսները եղել են ադրբեջանցիների կողքին. ու՞մ համար է նախատեսված Բաքվի «ռուսամետ» քարոզչությունը». Գագիկ Համբարյան

12:35, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
«Արցախյան գոյամարտի տարիներին ռուսները եղել են ադրբեջանցիների կողքին. ու՞մ համար է նախատեսված Բաքվի «ռուսամետ» քարոզչությունը». Գագիկ Համբարյան

Արդեն երկու շաբաթ է՝ ալիևյան որոշ ԶԼՄ-ներ ակտիվ ռուսամետ քարոզչություն են տանում: Ու՞մ համար է այն նախատեսված: Համոզված եմ, որ այդ քարոզը տարվում է ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի և մասամբ՝ միամիտ և անտեղյակ ռուսաստանցիների համար:

Ռուսաստանի անտրամաբանական արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ, երբ մեր ռազմավարական գործընկերը, չնայած մեր դժգոհություններին, շարունակում է զինել մեր հակառակորդին, ինչպես նաև շանտաժի տեսքով խորհուրդ է տալիս մեզ՝ ռուսերեն լեզուն հռչակել որպես երկրորդ պետական լեզու, չի ճանաչում Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները, հակառուսական տրամադրությունների աճ են արձանագրել Հայաստանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Բաքուն որոշել է իր լուման ևս ներդնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում էլ ավելի տարածելուն և սրելուն: Հենց սրանով են պայմանավորված ալիևյան կայքերի կողմից ցուցաբերվող «ռուսամետ» ակտիվությունը և Արցախյան գոյամարտի տարիներին տեղի ունեցած որոշ իրադարձությունների վերաբերյալ ազերի նախկին պաշտոնյաների՝ նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի և նախկին նախագահ Այազ Մութալիբովի «բացահայտումները», որոնց մասին հայ հասարակությունը շատ վաղուց է տեղյակ:
     Այսպես, նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը ölkə.az-ին տված հարցազրույցում անկեղծացել էր և հայտարարել, որ ժամանակին ինքը վարձկան զինվորականների էր հրավիրել Ռուսաստանից, որոնց միջոցով հողեր էր ազատագրում Արցախում: Համոզված եմ, որ Հուսեյնովը նկատի ունի 1992 թ-ի հուլիսի 12-ի՝ իր գլխավորությամբ կազմակերպված հարձակումը Շահումյանի և Մարտակերտի ուղղությամբ, որի արդյունքում արցախյան կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ:
     Իսկ արդեն օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն է անկեղծացել haqqin.az-ի հետ զրույցում և հայտարարել, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում իր կողմից վարված գրագետ քաղաքականության արդյունքում ռուսների հետ համատեղ կազմակերպել է «Օղակ» օպերացիան, որի արդյունքում, ըստ Մութալիբովի՝ հայկական ավազակախմբերից մաքրվել է Խանլարի շրջանը, նվազեցվել է Գյանջայի գլխին կախված վտանգն, իսկ Խանքենդիի վրա ծածանվել է ադրբեջանական դրոշը:
     Հուսեյնովի և Մութալիբովի հայտնած տեղեկությունները բացարձակ սենսացիոն չէին և հայտնի էին շատերին: Սակայն Ալիևյան վարչակարգը որոշել է իր օգտին ծառայեցնել հայ-ռուսական հարաբերություններում նկատվող խնդիրները՝ նախկին պաշտոնյաների շուրթերից հնչածները ներկայացնելով որպես բացահայտում և հայ հասարակությանը համոզելու, որ Արցախյան գոյամարտի տարիներին ռուսները եղել են ադրբեջանցիների կողքին: Բաքվում հույս ունեն, որ այս «բացահայտումների» շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններն էʹլ ավելի կսրվեն: Բաքուն Հուսեյնովի և Մութալիբովի միջոցով նաև մեսիջներ է հղում Մոսկվային՝ ցույց տալով, որ չի մոռացել նրա լավություններն ադրբեջանցիներին:
     Կարելի էր նաև մտածել, որ Հուսեյնովը և Մութալիբովը կատարում են Մոսկվայի պատվերները և հիշեցնում են Բաքվին իրենց արած լավությունների մասին և հասկացնում են ադրբեջանցիներին, որ եթե վերջիններս ռուսամետ կողմնորոշում ընդունեն, ապա Արցախյան հարցում կարող են ակնկալել Մոսկվայի աջակցությանը: Սակայն Սուրեթ Հուսեյնովը և Այազ Մութալիբովն, ովքեր ժամանակին եղել են Ալիևների թշնամիները և Բաքու են վերադարձել Ալիևների կողմից կիրառվող նվաստացումներն անցնելուց հետո, չէին կարող ինքնուրույնություն դրսևորել այս հարցում կամ կատարել Մոսկվայի պատվերները: Այդպիսով, ըստ իս, Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցների «հեղինակները» նստած են Իլհամ Ալիևի աշխատակազմում:
     Հաշվի առնելով այդ ամենը՝ կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտարածել համացանցի հայկական տիրույթում Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցները և դրանք չներկայացնել որպես մեծ «բացահայտումներ», քանի որ այդ ամենը շատ վաղուց բացահայտված է: Այդ ամենը տարածելով մեր հայրենակիցները նաև ադրբեջանցիների քարոզչության զոհն են դառնում՝ ջուր լցնելով Բաքվի ապատեղեկատվական ջրաղացին:

Այո, եթե ՌԴ-ն ինչ-որ սխալ քայլ է անում Հայաստանի նկատմամբ, մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ դեպքերում նաև քննադատենք: Բայց դա ՄԵՆՔ պետք է անենք, այլ ոչ թե թույլ տանք, որ մեր արանքում հայտնվի Բաքուն, ով իր շահերն է առաջ տանում:

4611 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay
verjin hay 13:28, 13.08.2017
Isk jhudner@ xuchapi en matnvel....u kapikutsyuner en anum
Verjers amerikatsi jhud kongtesakan@ izraelum haytararel e vor Septemberi erkusin gnalu e artsax tonelu ankaxutsyun@
Vorpes hay im mot hardz e arajanum....inchu hents hima ???? U inchu izraelum
Ba ur eiq Aprili erkusin....erb paterazm@ kanxvets
Davachan rusi u barekam patsiki janqerov
Menq amen inch tesnum....haskanum u hishum enq