Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանել են 15 մարդու մահվան պատճառ դարձած փղին

12:05, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Սպանել են 15 մարդու մահվան պատճառ դարձած փղին

Հնդկաստանում իշխանությունների խնդրանքով որսորդն սպանել է 2 նահանգներում 15 մադրու մահվան պատճառ դարձած վայրի փղի: Կենդանուն սպանելու որոշումը կայացվել է նրան որսալու անհաջող փորձերից հետո:

Կենդանին մոտ 25 տարեկան է եղել: 2017-ի մարտին փիղն, առանձնանալով իր հոտից, Բիհար նահանգում իր ոտքերի տակ ճզմել է 4 մարդու, այնուհետև ճամփա է ընկել հարևան Ջարքանդ նահանգ, որտեղ կյանքից զրկել է ևս 11 մարդու: Նրա ահից մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու ապաստանել անտառապատ լեռներում:

Ըստ Հնդկաստանի շրջակա միջավայրի նախարարության տվյալների՝ ամեն օր Հնդկաստանում վայրի կենդանու, առավել հաճախ՝ փղի հարձակումից մահանում է մեկ մարդ:

18068 | 0
Facebook