Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարևորը՝ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին». Արկադի Մկրտիչյան

11:20, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
«Կարևորը՝ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին». Արկադի Մկրտիչյան

Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան (78:92) խաղից հետո մեր հավաքականի առաջատար խաղացող Արկադի Մկրտիչյանն ամփոփել է մեր թիմի խաղը:

«Մենք ժամանել էինք հաղթանակի նպատակով։ Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունից հետո մարզիչը շատ լավ էր տրամադրել մեզ խաղին։ Մենք հիանալի աշխատանք կատարեցինք պաշտպանությունում և դա տվեց իր արդյունքը: Առաջին քառորդն ավելի բարդ ստացվեց, քան մյուսները, սակայն, կարևորը՝ հաղթանակ տոնեցինք և ավելի մոտեցանք մեր նպատակին»,- նշել է բասկետբոլիստը:

3561 | 0
Facebook