Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Օգոստոսի 13-ը` Ձախլիկների միջազգային օր

11:00, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Օգոստոսի 13-ը` Ձախլիկների միջազգային օր

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 10%-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, մասնավորապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին:

Օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի։

1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են հանդիպում ձախլիկների մոտ։

Ձախլիկների միջազգային օրը նշելու շնորհիվ տարբեր երկրներում արդեն ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ:

Ի դեպ, ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ
907 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am