Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոսրովի արգելոցում հրդեհը մարել չի հաջողվել. ներգրավվել են ուղղաթիռներ

10:25, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Խոսրովի արգելոցում հրդեհը մարել չի հաջողվել. ներգրավվել են ուղղաթիռներ

«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 13-ին, ժամը 07:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 77 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին (հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար)՝ իրականացնելով 6 թռիչք:

Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:


    
    

Հրդեհ Խոսրովի արգելոցում
Հրդեհ Խոսրովի արգելոցում
7364 | 4
Facebook