Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Այսօր տղաներն անձնուրաց խաղացին». Նիկշա Բավցևիչ

01:40, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
«Այսօր տղաներն անձնուրաց խաղացին». Նիկշա Բավցևիչ

Աշխարհի 2019 թվականի ընտրական փուլի Սլովակիայի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ամփոփել է մեր թիմի խաղը։

«Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում, տղաներին շատ լավ տրամադրել էինք խաղին և նշել, որ եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լավ գործել պաշտպանությունում։ Այսօր տղաներն անձնուրաց խաղացին։ Պետք է նաև շնորհակալություն հայտնենք Անդրանիկ Չրաբաշին, ով վնասվածք ուներ, չէր մարզվել հանդիպումից առաջ, բայց շատ լավ հանդիպում անցկացրեց, և արեց ամեն ինչ, որ թիմը հաղթի այս խաղում: Մեր ենթախմբում շատ խճճված վիճակ է, քանի որ այսօր Շվեդիան հյուրընկալվելիս հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Շարունակում եմ պնդել, որ Սլովակիան լավ թիմ է, այս ենթախմբում ընդհանրապես շատ ուժեղ թիմեր են հավաքվել։Մենք արդեն 3 հաղթանակ ունենք, բայց դեռ պետք է մյուս հանդիպումներում էլ հաղթենք, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալու խնդիրը լուծել: Պետք է նշեմ նաև վիճակագրությունից մեկ կարևոր փաստ: Մրցակիցը հանդիպման ընթացքում 19 անգամ է կորցրել գնդակը, իսկ մենք՝ 9: Դա ցույց է տալիս, որ մենք շատ ուշադիր ենք խաղացել և ստիպել ենք մրցակցին հանդիպման ընթացքում մի քանի անգամ սխալվել»,- նշել է մարզիչը։

2683 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am