Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 200-250 հա տարածք է այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է ՊՆ 2 ուղղաթիռ

19:40, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 200-250 հա տարածք է այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է ՊՆ 2 ուղղաթիռ

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:
     Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:
     Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:
     Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը,
     Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:
     Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:
     ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):
     200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:
     Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

2303 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 00:45, 13.08.2017
եթե սերժը 800հա -ը հանձնեց ադրբենջանցուն ու համարեց չնչին բան ապա նույն սերժի համար դա հեչ բան է ոնց որ մի քառակուսի մետր այրվի և այս հրդեհի պատճառը նույնպես սերժիկն է եթե մարդկանց կարողանար ապահովել գոնե վառելիքով մի քիչ սնունդով ու ամենակարևորը աշխատանքով ապա դժվար թե նման հրդեհ լիներ։իմ կարծիքով դա պատասխանն է վերջերս փայտ հվաաքելու արգելքին։ձմեռը սարերի ետևում չէ շուտով մարդիկ դուրս կգան փողոց ու վառելիք կպահանջեն։տեսնեմ սերժիկն ինչ է պատասխանելու։կամ ոտեղից է մարդկանց ջեռուցումով ապահովելու։