Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

15:50, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
Այսօր Երիտասարդության միջազգային օրն է
     Օգոստոսի 12-ը երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օրն է: Այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և առաջին անգամ նշվել է 2000 թվականին:
     ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է օրվա նշանավորման և գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։ Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։
     Այս օրը տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ։
902 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am