Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը

11:40, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
Հայտնաբերվել է Վայոց ձորում անտառներն անզգուշաբար հրդեհի մատնած կասկածյալը
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Աղբյուրի հաղորդմամբ վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ Կ. Հակոբյանը աշխատում է Վայոց Ձորի մարզում գործող հիդրոէլեկտրակայաններից մեկում:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի Արտավան գյուղում օգոստոսի 10-ից այրվում է խոտածածկ և անտառային տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը:
5867 | 3
Facebook