Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Պատրաստ ենք խաղին, հոգեբանական առավելությունը մեր կողմն է». Ամիրան Ամիրխանով

22:40, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
«Պատրաստ ենք խաղին, հոգեբանական առավելությունը մեր կողմն է». Ամիրան Ամիրխանով

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավակում հանդիպում կանցկացնի Սլովակիայի ընտրանու հետ։ Կարևոր մրցավեճին ընդառաջ՝ մեր հավաքականի ավագ Ամիրան Ամիրխանովը խաղից իր ակնկալիքներով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ։

«Բոսնիայից կրած պարտությունից հետո մարզիչները լուրջ զրույց ունեցան թիմի հետ։ Չնայած մենք պարտվեցինք, բայց թիմի ոգին տեղում էր, և մենք կռվեցինք մինչև վերջ։ Պատրաստ ենք Սլովակիայի դեմ խաղին։ Հոգեբանական առավելությունը մեր կողմն է, քանի որ Երևանում վստահ հաղթանակ ենք տոնել սլովակների նկատմամբ։ Հաղթել ենք, քանի որ շատ կենտրոնացած էինք և նվիրված։ Նույն կերպ պետք է խաղանք վաղը՝ Բրատիսլավայում»,- նշեց նա։

2292 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am