Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Թունանյութով վարակված հավկիթները՝ սկանդալի պատճառ ԵՄ-ում. հրավիրվել է արտահերթ նիստ

18:35, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Թունանյութով վարակված հավկիթները՝ սկանդալի պատճառ ԵՄ-ում. հրավիրվել է արտահերթ նիստ

Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերի 26-ին արտահերթ հանդիպում նշանակելու մասին: Պատճառը ֆիպրոնիլով վարակված հավկիթների հետ կապված սկանդալն է: Միջատասպան այդ միջոցը հայտնաբերվել է 15 երկրների խանութների տաղավարներում՝ ինչպես ԵՄ տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

4 երկրներում՝ Նիդեռլանդներում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, փակվել են այն թռչնաֆաբրիկաները, որոնք կիրառում են ֆիպրոնիլ: Սակայն այդ արտադրամասերի արտադրանքն արդեն տարածվել է Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիանում, Սլովենիանում, Շվեյցարիայում և Հոնկոնգում:

Ներկա պահին հանդիպում կազմակերպել հնարավոր չէ, քանի որ Եվրահանձնաժողովի գրեթե բոլոր անդամները գտնվում են արձակուրդի մեջ: Նիդեռլանդներում երեկ՝ օգոստոսի 10-ին, ձերբակալել են 2 մարդու, ովքեր կասկածվում են թռչնաֆաբրիկաներում թունանյութերի ապօրինի կիրառման համար:

32929 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am