Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող հոլդինգից երաշխիքներ է պահանջել

16:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Կառավարությունը «Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող հոլդինգից երաշխիքներ է պահանջել

«Նաիրիտ»-ը վերագործարկել ցանկացող հոլդինգից Կառավարությունը ներդրումներ կատարելու փաստացի երաշխիքներ է պահանջել առ այն, թե արդյոք այդ ընկերությունը հնարավորություն ունի՞ սնանկացած գործարանի խնդիրները կարգավորել: Այս մասին MAMUL.am-ի թղթակցին հայտնեց «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աուդիտ անցկացնելու շուրջ հոլդինգի և կառավարության միջև բանակցությունները շարունակվում են:
     Հիշեցնենք, «Եվրոպա-Ասիա բիզնես կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են և «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցով բանակցություններ են վարում Կառավարության հետ:
     Նաիրիցիները երեկ ահազանգել էին, որ սնանկության գործով կառավարիչը 22 հազար տոննա սև մետաղի ջարդոնի օտարման համար պայմանագիր է կնքել ինչ-որ կազմակերպության հետ, որի համաձայն ապամոնտաժվում են արտադրամասեր և վաճառքի են հանվում այնպիսի կարևոր սարքավորումներ, որոնց բացակայությունը կարող է խափանել գործարանի հետագա վերագործարկման աշխատանքները:

3631 | 0
Facebook