Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սպասվող եղանակի մասին

08:40, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
Սպասվող եղանակի մասին

Ուշադրություն
     Օգոստոսի 12-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
     Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 12-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
     Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
     Հանրապետության տարածքում օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
     Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ:
     Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Սպասվող եղանակի մասին
Սպասվող եղանակի մասին

     Երևան քաղաքում օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Սպասվող եղանակի մասին
Սպասվող եղանակի մասին

     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

6404 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am