Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները հրդեհի վայրում են

16:00, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարները հրդեհի վայրում են
     Ինչպես արդեն հայտնել էինք, Վայոց ձորի Արտավան գյուղում երեկվանից այրվում է 230 հա տարածությամբ խոտածածկ և անտառային տարածք: Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև բնապահպանության նախարար Ա. Մինասյանը: Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:
     Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 90-ց ավելի հրշեջ-փրկարար, ԶՈւ 100 զինծառայող և ոստիկանության 70-ից ավելի աշխատակից:
4213 | 0
Facebook