Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն

15:35, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Արմավիրի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և հոգեբանական փորձաքննություն
    
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
     Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել էին Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել Սիմոնյանի կնոջը, ինչպես նաև որդուն արգելանքից ազատելու որոշում էր կայացվել:
3685 | 0
Facebook