Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի ֆուտբոլիստները վտարվել են ազգային հավաքականից՝ իսրայելցիների դեմ խաղալու համար

17:20, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Իրանցի ֆուտբոլիստները վտարվել են ազգային հավաքականից՝ իսրայելցիների դեմ խաղալու համար

Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հաջի Սաֆին և Մասուդ Շոջաին, ովքեր հանդես են գալիս հունական «Պանիոնիոս» ակումբում, վտարվել են ազգային հավաքականից՝ իսրայելական «Մակքաբի»-ի դեմ խաղալու համար։

«Սաֆին և Շոջաին այլևս տեղ չունեն ազգային հավաքականում, որովհետև հատել են կարմիր գիծը։ Նրանք գումար են ստանում ակումբից՝ պայմանագրով, բայց խաղում են զարհուրելի ռեժիմ ունեցող երկրի ներկայացուցիչների դեմ։ Դա անընդունելի է իրանցի մարդկանց համար»,- հայտարարել է Իրանի սպորտի նախարար Ռեզա Դավարզանին։

13384 | 2
Facebook