Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանը՝ ՀՀ նախագահի ինքնաթիռը խոցելու մտադրության մասին

14:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանը՝ ՀՀ նախագահի ինքնաթիռը խոցելու մտադրության մասին

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի անդամ Վահան Շիրխանյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք ընդունո՞ւմ է իր դեմ առաջադրված մեղադրանքը և ի՞նչ է կարծում իր անձի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, թե՞ ոչ, Շիրխանյանն արձագանքել է. «Սա իշխանությունների կողմից հետապնդում է և կարող եմ ասել, որ ԱԱԾ-ի սադրանքն է»: Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանից էլ լրագրողները հետաքրքրվել են՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքներն, ինչին պատասխանել է. «Մեղադրանքը կեղծ է ու ժողովրդին ցույց տալու համար է, որ կարող են դատել յուրաքանչյուրին: Եթե ժողովրդավարական երկրում ենք ապրում, իշխանությունը ժողովրդին է պատկանում, հետևաբար` նաև ինձ, ես չեմ կարող բռնազավթել այն, ինչ ինձ է պատկանում»: Անդրադառնալով մեղադրանքում նշված նախագահի ինքնաթիռը խոցելու մտադրության մասին հարցին՝ Վարդանյանն ասել է, որ մեղադրանքը շինծու է:
     Նշենք, որ դատական նիստի ընթացքում Շիրխանյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 18-ը:

8930 | 4
Facebook