Աֆղանստանի Ֆարախ նահանգում «Թալիբան» շարժման 30 գրոհայիններ պայթել են սեփական պայթուցիկի պայթյունից: Այս մասին հայտնում է RIA-ն:
Ինչպես հայտնում է նահանգապետ Նասիր Մեհրին, մահապարտի 2 գոտի անսպասելիորեն պայթել են գրոհայինների հանդիպման ժամանակ: Զոհվել է նաև մի քանի հրամանատար:
Ըստ տվյալների՝ գրոհայինները հավաքված են եղել, որ քննարկեն երկրի անվտանգության ուժերի վրա իրականացվելիք հարձակումը: