Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ներդրումների խոստումները չարիք են դարձել ՀՀ կառավարության համար

15:20, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Ներդրումների խոստումները չարիք են դարձել ՀՀ կառավարության համար
     Աժ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն վստահեցնում էր, որ այս տարի 840 միլիոն դոլարի ներդրում է բերելու Հայաստան: Ասում են՝ ելք չունենալով, իշխանությունը հրահանգել է արտերկրում ՀՀ դեսպաններին, որպեսզի վերջինները պարտադիր ներգրավվեն Հայաստան ներդրումներ բերելու գործին: Ըստ լուրերի՝ այս առումով Կառավարությունը նույնիսկ ուժեղացրել է դիվանագիտական ներկայացուցիչների տնտեսական բաղադրիչը: Բացի վերոնշյալը, վարչապետի ու Ռուսաստանի հայ գործարարների մասնակցությամբ տարեսկզբին հիմնվեց «Հայաստանի ներդրողների ակումբը», որը 2017-ի համար խոստացել է մոտ 300 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: Դեռևս միայն «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է որոշել ներդրում անել, իսկ թե ինչու են մյուսները խուսափում, պատճառը ՀՀ տնտեսության վիճակն է, մենաշնորհները, հովանավորչությունը և այլն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
19890 | 4
Facebook