Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա». Երևանի փոխքաղաքապետ

13:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա». Երևանի փոխքաղաքապետ
     «Ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա: Այս պահին գնի հաշվարկ խորհրդատու կողմից չենք ստացել, վերջնական արդյունքից հետո է հնարավոր հաշվել ցանցի իրագործման և ուղևորափոխադրման ծախսերը: Այն, որ գնի չբարձրանալը դրվել է որպես կարևոր պայման խորհրդատուի առաջադրանքում, փաստ է: Համոզված ենք, որ գինը պետք է լինի արդար ու հասանելի, այլ ոչ՝ բարձր կամ ցածր, ամեն ինչ անելու ենք, որ առանց գնի բարձրացման անենք բարեփոխումները»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ էր ներկայացնում մայրաքաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ։
     Հիշեցնենք՝ երեկ խորհրդատվական ընկերությունը ներկայացրել էր իր առաջարկները տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ, որը կհրապարակվի սեպտեմբերին:
2962 | 0
Facebook