Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Հարավային Կորեան կոչ է արել Միացյալ Նահանգներին և Հյուսիսային Կորեային՝ նստել բանակցային սեղանի շուրջ

14:25, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Հարավային Կորեան կոչ է արել Միացյալ Նահանգներին և Հյուսիսային Կորեային՝ նստել բանակցային սեղանի շուրջ

ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնեն փոխադարձ «խայթոցները» և ջանք թափեն` սկսելու նոր երկխոսություն, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի` ազգային վերամիավորման և արտաքին քաղաքականության հարցով խորհրդական Մուն Չժոն Ինը: Այս մասին հաղորդում է ճապոնական «Asahi» թերթը:
     Մուն Չժոն Ինը հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեան սպառնացել է չհամաձայնել երկխոսության գնալ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից Փհենյանի նկատմամբ. «Կորեայի Հանրապետությունը դեմ է Կորեական թերակղզում աճող լարվածությանը»,- հավաստիացրել է Հարավային Կորեայի նախագահի խորհրդականը: Սակայն, նա նշել է, որ երկխոսությանն ուղղված ջանքերը պահանջում են Միացյալ Նահանգների ներգրավումը:
     Ըստ Մուն Չժոն Ինի՝ թեև Հարավային Կորեայի նախագահը հանդես է գալիս ամերիկա-հարավկորեական ռազմական դաշինքի ամրապնդման օգտին, նա, հավանաբար, ցանկանում է նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից` ձգտելով արագ փոխանցել ռազմական հրամանատարության գործառույթները Սեուլին` փաստացի ռազմական գործողությունների դեպքում:
     Հյուսիսային Կորեան վախենում է Ամերիկայի սպառնալիքներից և ակտիվորեն լծված է միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծմամբ։
     Սակայն դրանով ԿԺԴՀ-ն խախտում է միջուկային զենքի չտարածման ռեժիմն` իր վրա կրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները:

2350 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Karen
Karen 16:52, 11.08.2017
Asa mak ova vor bani tex dni.
hyusisayin korean vor vaxenar cher hasni es makardakin, amerkayin kzcrela uxakioren.
Amerikayin mnuma 2 lucum @st artasahmanyan terteri, u im karciqov.
1. @nduni vor atomayinov hzor erkira (vor anhnarina, trump gija)
2. Paterazmov (nuynisk ete milionavor mardik mernen ayt paterazmic, amerikaciq tqac unen, vortev irancic shat heruya)
verjin hay
verjin hay 17:24, 11.08.2017
Hyusisayin koreayon petq el chi amerikayin hrtirakotsi
Mi qani hrtir e gtsun amerikayi aperi mot
U jhudanots darats amerikayi kes@
tsunamin qshum tanum e