Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեֆիլյանի կամքին հակառակ դատավորը հանրային պաշտպան նշանակեց

12:10, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Սեֆիլյանի կամքին հակառակ դատավորը հանրային պաշտպան նշանակեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունը:
     Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվել է՝ առարկություն ունի՞ հանրային պաշտպան ներգրավելու հետ կապված: Ինչին Սեֆիլյանն արձագաքնել է. «Ձեր անօրինական խուզարկության պատճառով իմ պաշտպանները չեն կարողանում մտնել դատական նիստերի դահլիճ»: Սեֆիլյանը նաև տեղեկացրել է, որ հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից: Հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանն էլ իր հերթին նշել է, որ առանց ամբաստանյալի ցանկության չի կարող ստանձնել նրա պաշտպանությունը: Չնայած հանրային պաշտպանի և Ժիրայր Սեֆիլյանի առարկություններին՝ դատավորը հանրային պաշտպանին նշանակել է և հայտարարել, որ դատական նիստը հետաձգվում է:

3265 | 0
Facebook