Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Ինչքան կպահպանվի սառն օդի ներհոսքը. Սուրենյանը նոր տվյալներ է հայտնում

11:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Ինչքան կպահպանվի սառն օդի ներհոսքը. Սուրենյանը նոր տվյալներ է հայտնում

Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով:
     Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
     Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի:
     Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ին երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում, 16-ին կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

26507 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am