Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ինչպիսին կլինի ԱՄՆ-ի պատասխանը` ՌԴ-ում ԱՄՆ հյուպատոսությունների կրճատման վերաբերյալ

12:25, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Ինչպիսին կլինի ԱՄՆ-ի պատասխանը` ՌԴ-ում ԱՄՆ հյուպատոսությունների կրճատման վերաբերյալ

ԱՄՆ իշխանությունները կարող են պահանջել, որ Ռուսաստանը փակի Միացյալ Նահանգներում գտնվող գլխավոր հյուպատոսություններից մեկը: Այս որոշման մասին կարող է հայտարարվել սեպտեմբերի 1-ին, գրում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
     «Սա, ըստ դիվանագիտական աղբյուրների, կարող է լինել Վաշինգտոնի արձագանքը Մոսկվայի կողմից ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ` հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատների կտրուկ կրճատումներն ու մի շարք անշարժ գույքերի կալանքը»,- ասվում է հրապարակման մեջ:
     Թերթը հիշեցնում է, որ ներկա պահին Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվաստոկում) Միացյալ Նահանգների երեք գլխավոր հյուպատոսություններ և Միացյալ Նահանգներում Ռուսաստանի չորս հյուպատոսություններ (Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիէթլեյում և Հյուսթոնում), կարող են փակվել: Թե, հատկապես, Ռուսաստանի որ հյուպատոսությունների մասին է խոսքը, թերթի աղբյուրները չեն նշում:
     Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակազմը Ռուսաստանում կլինի այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատան աշխատակազմն, այն է` յուրաքանչյուր կողմում 455 մարդ: Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանատան 755 աշխատակիցներ ստիպված են դադարեցնել աշխատանքը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին առաջարկել է մինչև սեպտեմբերի 1-ը փոխել իր դեսպանատան աշխատակիցներին:
     Բացի այդ, Ռուսաստանն օգոստոսի 1-ին կասեցրել էր Մոսկվայում գտնվող ԱՄՆ դեսպանատան պահեստ շինության և «Սերեբրյանի բոր» ամառանոցի օգտագործումը: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ քայլը պատասխանն է ԱՄՆ-ի կողմից հակառուսական քաղաքականության և Կոնգրեսում նոր պատժամիջոցների ընդունման դեմ:

2775 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am