Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքական կայքին տված հարցազրույցում Արագած Ախոյանը բարձրացրել է Վանի գերեզմանատանը զուգարաններ ու հանդերձարաններ կառուցելու խնդիրը

12:45, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Թուրքական կայքին տված հարցազրույցում Արագած Ախոյանը բարձրացրել է Վանի գերեզմանատանը զուգարաններ ու հանդերձարաններ կառուցելու խնդիրը

Արևմտահայոց ազգային համագումարի համանախագահ և Աժ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը թուրքական dihaber14 կայքին տված հարցազրույցում քննադատել է Թուրքիայում Վան-Էդրեմիտ քաղաքապետարանին հարող տարածքում՝ հայկական գերեզմանատան վրա հասարակական լողափի, ավտոկայանատեղի և հանդերձարանների կառուցումը։
     «Կոչ եմ անում քաղաքական բոլոր գործիչներին՝ դադարեցրե՛ք այս վանդալիզմը: Վե՛րջ տվեք քաղաքակրթությունը ոչնչացնելու քաղաքականությանը», - ընդգծել է նա։
     Ախոյանն ասել է, որ հազարավոր պատմական շինություններ են ոչնչացվում կամ քանդվում և որ նմանատիպ գործողությունները միայն հայերի դեմ չեն ուղղված, այլ նաև ազգային մյուս փոքրամասնությունների: «Այո՛, այսօր նրանք կարող են անհարգալից վերաբերվել և քանդել գերեզմանատունը, բայց, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ այս իրավիճակն, ըստ էության, իշխանությունների վերաբերմունքն է հավատքի նկատմամբ»:
     Ա. Ախոյանն ընդգծել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը շարունակվում է և մատնանշել է, որ Թուրքիայում հայերի դեմ մշակութային ցեղասպանությունը դարձել է «նորմալ երևույթ»:
     Ա. Ախոյանի խոսքով, Թուրքիան կարիք ունի նոր քաղաքականության և նոր գործընթացով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի հիմք, որով կընդունեն և միմյանց կհարգեն բոլոր մշակույթները:

3425 | 0
Facebook